Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին փրկարարները վերսկսել են Վանաձոր քաղաքում կորած համարվող 12 տարեկան Ա.Մ.-ի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները, կորած քաղաքացու հարազատները և կամավորներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:
Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
ՀՀ ԱԻՆ