Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ուշացումն Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին զրկել է առաջիկա քարոզարշավում ընդդիմադիր դիրքերից հանդես գալու հնարավորությունից. «Հրապարակ»

Նոյեմբեր 08,2018 11:39

Քաղաքագիտությունից հայտնի է, որ դաշինքներ կարող են ստեղծվել որոշակի ժամանակահատվածում որոշակի հարցեր լուծելու համար, որից հետո նրանք կարող են լուծարվել, իսկ մասնակիցները` հայտնվել ընդհուպ հակառակ բեւեռներում: Հասկանալի է, հավերժական չէ նույնիսկ ամուսնական զույգը, բայց ամուսնալուծությունից հետո գոնե որոշ բաներ են կիսում, որոշում, թե ում հետ պետք է մնան երեխաները եւ այլն, եւ այլն: «Լույս» դաշինքի պարագայում, սակայն, Երեւանի ավագանու համանուն խմբակցությունը մնացել է «անտեր», ու պարզ չէ, թե ինչպես է իրականացնելու մայր կուսակցությունների նախընտրական ծրագրերն ու խոստումները:

Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքով ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու մտադրության մասին, կարելի էր լուծարված համարել նաեւ «Ելք» դաշինքը: Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանն այն ժամանակ չհայտարարեցին «Ելքի» լուծարման մասին: Հավանաբար, հեղափոխության բարիքներից օգտվելու ցանկությունն էր մեծ, այո՞: Հաստատ «Ելք»-ի ընտրողների սիրուց չէր, չէ՞, որ մնացել էին մի դաշինքի կազմում, որի ուժերից մեկն անակնկալ հեղափոխություն էր արել եւ վերցրել իշխանությունը:

Այս ուշացումն Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին զրկել է առաջիկա քարոզարշավում ընդդիմադիր դիրքերից հանդես գալու հնարավորությունից: Նրանք այսօր իշխանության տիպիկ ներկայացուցիչներ են, որ ընտրության են գնում հեղափոխության փոշին ուսերին: Եվ մենք չենք էլ զարմանա, որ Էդմոն Մարուքյանը Փաշինյանից ավելի հեղափոխական ճառեր ասի քարոզարշավի օրերին, իսկ Արամ Սարգսյանը խոսի մի նոր կրիտիկական զանգված առաջացնելու անհրաժեշտությունից, որը պետք է պաշտպանի հեղափոխության ձեռքբերումները: Ինչպես ասում են` առաջ, տղաներ:

Օրերս Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի թիկունքում թաքնվող մանրապճեղներին հորդորել էր ոտքի տակ չընկնել, քանզի իր բանավեճը բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ է: Շարմազանովը նաեւ զարգացրել էր այն միտքը, որ առանց Փաշինյանի նրա կողմնակիցները չեն կարող ընտրվել: Չգիտես ինչու, Շարմազանովի այս հայտարարությունը դուր չէր եկել հատկապես Էդմոն Մարուքյանին, ով ՀՀԿ-ական իր գործընկերոջը հակադարձել էր, թե ամենասուրբ ՀՀԿ-ականն էլ գա, ռեյտինգայինով չի ընտրվի: Ի՞նչ ասեմ, երկուսդ էլ ճիշտ եք, պարոնայք, բայց կարո՞ղ եք ասել, թե ինչու է այսպիսի վիճակ ստեղծվել: Բացատրեմ: Ժամանակին թե՛ ՀՀԿ-ն եւ թե՛ «Ելք»-ը դաշինք կազմեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար, մինչդեռ հիմա ՀՀԿ-ն ուզում է ընդդիմադիր դառնալ, իսկ «Լուսավոր Հայաստանը»` առանձին հանդես գալ հեղափոխության դիրքերից: Իսկապես հետաքրքիր վիճակում եք, պարոնայք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930