Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ինքնանպատակ խաղաղության կոչերը Հայաստանից Ադրբեջանում չեն ընկալվում որպես թուլություն. «Փաստ»

Նոյեմբեր 08,2018 12:08

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվացել են «խաղաղասիրական», հակամիլ իտարիստական դրսևորումները, որոնց բովանդակությունը կարճ կարելի է ձևակերպել որպես Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն հաստատելու և այդ ճանապարհն անձնական, անհատական մակարդակով հարթելու ցանկություն: Իհարկե խաղաղությունն անգին է, հատկապես Հայաստանի համար, որը երեսուն տարուց ավելի է կիսապատերազմ– կիսախաղաղություն վիճակում է գտնվում:

Սակայն խաղաղությունն ու բարեկամությունն Ադրբեջանի հետ ինքնին չեն կարող լինել ինքնանպատակ՝ առանց հաշվի առնելու հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստը: Իսկ այդ կոնտեքստը բավական բարդ է, հագեցած այրված կամուրջներով, թշնամության մթնոլորտով, որն արդեն ավելին է, քան զուտ ռազմական կամ քաղաքական կոնֆլիկտը: Ադրբեջանում մի քանի սերունդներ են դաստիարակվել հակահայկականության հիմքով, Ադրբեջանից բարձրագույն ղեկավարության մակարդակով հնչում են ռազմատենչ կոչեր, որոնց թիրախում ոչ միայն կոնֆլիկտի խնդրո առարկա Արցախն է, այլ Երևանը, Նախիջևանը, Սևանա լիճը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի համար հակահայկականությունը ոչ միայն կոնֆլիկտին զուգահեռ ընթացող, դրա տրամաբանական հետևանք հանդիսացող դրսևորում է, այլև ինքնության ու պատմության մաս, թեկուզև խմբագրված, արհեստականորեն գրված, բայց ամեն դեպքում ինքնության մաս:

Հետևաբար խաղաղության ու բարեկամության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ինչպիսին է դիմացի կողմի դիրքորոշումն ու արձագանքը: Արդյո՞ք ինքնանպատակ խաղաղության կոչերը Հայաստանից Ադրբեջանում չեն ընկալվում որպես թուլություն: Փորձը ցույց է տվել, որ հենց այդպես էլ ընկալվում են, որովհետև խաղաղության մասին ամեն հերթական հայաստանյան «ֆլեշ մոբից» հետո ադրբեջանական կողմից հնչող հակահայկական հայտարարություններն ավելի են սրվում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930