Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաստանի համար՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, թե՞ դա միայն թուղթ է. «Ժամանակ»

Նոյեմբեր 08,2018 10:45

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո: Մամուլում եղել են հրապարակումներ, որ Հայաստանը Խաչատուրովի փոխարեն առաջադրում է Վաղարշակ Հարությունյանին՝ պաշտպանության նախկին նախարարին: Սակայն այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա, և միաժամանակ ընդհանրապես չկա որոշակիություն այն հարցում, թե արդյո՞ք Խաչատուրովի շուրջ հայտնի պատմություններից ու զարգացումներից հետո Հայաստանը պահպանելու է, կամ ՀԱՊԿ անդամները համաձայնելու են Հայաստանի համար ԳՔ քվոտան պահպանելուն:

Բանն այն է, որ այդ առումով կան իրարամերժ արտահոսքեր, որոնք չեն հաստատվում, սակայն միարժեք չեն էլ հերքվում: Պարզ չէ նաև, թե հարցն այսօր կայանալիք վեհաժողովին հատկապես ինչ դիրքով և բովանդակությամբ է դրվելու՝ քննարկվելու է Հայաստանի նոր թեկնածուի՞, թե՞ ընդհանրապես Հայաստանի քվոտայի հարց: Սակայն այս ամենով հանդերձ, ՀԱՊԿ պարագայում հայաստանյան հասարակական-քաղաքական միջավայրում, թերևս, ձևավորման կարիք ունի առավել ռազմավարական պահանջարկ և օրակարգ, իսկ քարտուղարության քվոտայի հարցը լոկ այդ համատեքստում: Իսկ առանցքային օրակարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական նշանակությանը, բնույթին, բովանդակությանը և կոչմանը ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաստանի համար՝ որպես ռազմա-քաղաքական բլոկ, թե՞ դա միայն թուղթ է, որը իրականում Հայաստանին ավելի խոցելի և հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930