Վանաձորում շարունակվում են 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները: Տղան երեկ ժամը 19:00-ի սահմաններում դուրս է եկել Մարգարյան 1 հասցեում գտնվող իրենց բնակարանից եւ այլեւս չի վերադարձել:
Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցները, ինչպես նաեւ մի խումբ վանաձորցիներ: Սակայն մինչ այս պահը երեխայից դեռեւս նորություն չկա:
Տղայի որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղն առավոտյան, ժամը 10:00-ին: Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր աշխատանքները կշարունակեն Վանաձորում եւ քաղաքի հարակից անտառային տարածքներում: Որոնողական աշխատանքներին է միացել նաեւ Վանաձորի քաղաքապետարանը: Տղային գտնելու համար նաեւ կամավորներ են անհրաժեշտ: Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն են հայտնել առավոտյան միանալ երեխային փնտրելու գործին:
Տղան ունի աուտիզմ: Երեխայի հագին եղել է ջինսե տաբատ եւ կարմիր ժիլետ։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ