Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցությամբ:
Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, սպորտի պետական կառույցում երիտասարդական պետական քաղաքականության և այդ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին» զեկույցով:
Խորհրդի նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության միջոցառումների ծրագրի իրագործմանը, 2021-2030 թթ. միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի իրականացման ընթացքին, երիտասարդական կամավորական շարժման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ