Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը թվարկում է, թե ինչի համար պետք է ձայն տան ՀՀԿ-ին

Նոյեմբեր 07,2018 18:11

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն երկրորդ ուժն է լինելու խորհրդարանում: Հարցին՝ ՀՀԿ-ին ինչի՞ համար պետք է ձայն տան՝ Շարմազանովն սկսեց թվարկել. «Մեր ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զադնի չէր քաշում, Իրանի հետ հարաբերություններում կան խոչընդոտներ, ներդրումները 11 անգամ պակասել են:

Ֆրանկոֆոնիան, որ արել են ու ծափահարում են Փաշինյանին, դա մեր արածն է, Մերկելը, որ գալիս է, հետը սելֆի եք անում, էդ մեր հրավերն է, որ ՀԱՊԿ-ում մենք գլխավոր քարտուղար ունենք՝ էդ մե՛նք ենք արել, որ ԵԱՏՄ ենք մտել՝ մենք ենք արել, որ էսօր դեռ տնտեսական չնչին աճ ունի, ճիշտ է ասում Փաշինյանը, իներցիոն է՝ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունից իներցիան է, մե՛նք ենք արել: Էդ որ ԵՄ-ի հետ ասոցացում ենք ստորագրել՝ էդ դուք չեք ստորագրել, մենք ենք արել, որտեղ Ղարաբաղի հարցը հստակ գրված է: Մեր իշխանության ժամանակ բոլթոնները չէին գալիս Հայաստան ու ասում՝ ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք: Մեր իշխանության ժամանակ Հայոց ցեղասպանությունը 10-ից ավելի պետություն է ճանաչել եւ այնպիսի պետություն, ինչպիսին Գերմանիան է, որը առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը: Մեր ժամանակ կարմիր գծեր ու կամերաներ ենք դրել, որի համար բոլորդ մեզ քննադատում էիք, բայց այսօր վայելում է նոր կառավարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930