Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դեռեւս տեղյակ չէ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ինքը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կարեն Սարուխանյանն ասաց, որ ռեյտինգային թեկնածուների ցանկը կուսակցությունն է որոշում, իր մասով որոշում դեռ չկա
Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքը Շիրակի մարզում 15 ռեյտինգային թեկնածու է ունենալու: Մարզպետը շատ բարձր է գնահատում դաշինքի հնարավորությունները, կարծում է, որ առաջնային դիրքերում կլինի դաշինքը:
Կարեն Սարուխանյանը նաեւ ասաց, որ հետեւողական են լինելու, որպեսզի ընտրությունների ժամանակ մարզում կեղծիքներ եւ խախտումներ չլինեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից