Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Կոտայքի մարզում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Սասուն Միքայելյանը եւ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարելով, որ կուսակցական որոշում իր եւ Սասուն Միքայելյանի մասով արդեն կա:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ինքը մրցունակ թեկնածու կլինի: Երիտասարդ մարզպետի այս ինքնավստահությունը գալիս է նրանից, որ անցած տարի եւս Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ինքը մասնակցել է ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ