Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է WTM London 2018 ցուցահանդեսում

Նոյեմբեր 07,2018 16:55

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը նոյեմբերի 5-7-ը նախաձեռնել է Հայաստանի զբոսաշրջային օպերատորների մասնակցությունը WTM London 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Հայաստանի հետ ցուցահանդեսին ներկայացված է նաև Արցախը՝ ի դեմս Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության։

Նշենք, որ ընթացիկ տարում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Հայաստանի զբոսաշրջային օպերատորները, մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ մասնակցել են ևս 6 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների Իրանում, Գերմանիայում, Դուբայում, Չինաստանում, Ճապոնիայում, այդ թվում՝ «Profi Travel» առցանց ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես B2B ձևաչափով մասնակցող լավագույն երկիր։

Հայաստանի զբոսաշրջային ներուժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930