Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին
Հարգելի պարոն Օսիպյան,
Նոյեմբերի 6-ին, խոսելով առաջիկայում կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, նշեցիք, որ այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մասնավորապես նշել եք, որ Մենք՝ ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը:
Ինձ և հասարակության լայն շրջանակներին հետաքրքրող հարցերի շուրջ ակնկալում եմ Ձեր պարզաբանումները.
1.Չեղարկվե՞լ, թե հետաձգվե՞լ է ԼԳԲՏ քրիստոնեական 11-րդ ֆորումը։
2.Արդյո՞ք նոյեմբերի 15-18-ին կայանալիք ֆորումի չեղարկումը կապ ունի, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ
3.Ինչ վերաբերում է Ձեր հայտարարությանը, որ Դուք անձամբ նպատակահարմար չեք գտնում ֆորումի անցկացումը ՀՀ-ում, կցանկանայինք պարզաբանեք նմանատիպ հայտարարություն իրականացնելը մտնում է Ձեր լիազորությունների մեջ և ինչու՞ եք Դուք հայտարարում, որ ֆորումը չի կայանալու․ոստիկանության լիազորությունների մեջ է մտնում ֆորումի մասնակիցների անվտանգության ապահովումը ։
Երրորդ հարցադրման վերաբերյալ հիմք է ընդունվել «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է՝ Հաշվի առնելով համացանցում անընդհատ հնչեցվող սպառնալիքները, կազմակերպված հետապնդումները և ֆորումի վրա հավանական հարձակումների ռիսկերը, ինչպես նաև ոստիկանության կողմից պաշտպանելու լիարժեք պատրաստակամության բացակայությունը, «Նոր Սերունդ» Մարդասիրական հկ-ն, բանակցելով «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի կազմակերպչական թիմի հետ, հայտարարում է, որ որոշում է կայացվել չեղարկել 2018թ-ի նոյեմբերի 15-18-ը Հայաստանում կայանալիք հանդիպումը։
Հ.Գ. Հայտարարության մեջ ֆորումը չեղարկելու մասին Ձեր անմիջական մասնակցությունը նշված չէ։
«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար՝ Աղվան Պողոսյան
Հուսանք լուրջ կվերաբերվի ոստիկանապետը այս հարցերին, որովհետև սա ոչ այնքան ԼԳԲՏ-ի, կամ արժեհամակարգի, կամ ավանդական /ոչ-ավանդական ընտանիքի, կամ ֆորում կազմակերպելու մասին է, այլ ավելի շատ նրա մասին թե ՀՀ-ն որպես պետություն ի վիճակի է երաշխավորել բոլոր ՀՀ քաղաքացիների իրավունքները թե ոչ: Սա նրա մասին է թե լինելով ՀՀ քաղաքացի, դու հավասար ես օրենքի առաջ թե ոչ? Հիմա ԼԳԲՏ-ն, վաղը մեկ ուրիշ փոքրամասնություն է, ու հետո մեկ ուրիշ: Հայաստանում հավասար են բոլոր քաղաքացիները թե ոչ? Օրենքը բոլորի համար է թե ոչ? Շատ հասարակ խնդիր է: Մենք չենք քննարկում թե ով ինչ է ընդունում կամ նախընտրում: Թող ով ոնց ուզում է մտածի, բայց Սահմանա դրությունը բոլորի համար պետք է լինի: