Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ ատամնաբույժներ բողոքի ցույց էին անում. ըստ նրանց՝ ԱՆ-ն չի կատարում վարչապետի հանձնարարականը

Նոյեմբեր 07,2018 16:38

Այսօր մի խումբ (6-7 հոգով) ատամնաբույժներ բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի դիմաց:

Նրանք վրդովված էին, առողջապահության նախարարությունը պատշաճ չի կատարում վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականը՝ հանդիպել ատամնաբուժական կազմակերպության ներկայացուցիչների հետ եւ քննարկել ոլորտի հարկման մեթոդները:

Aravot.am-ի հետ զրույցում վիրաբույժ-ատամնաբույժ, «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանն ասաց, որ դեռ մայիսին, որպես առողջապահության նախարար, Արսեն Թորոսյանը վստահեցրել էր, որ խնդիրը կքննարկի համապատասխան մարմինների հետ եւ կտեղեկացնի, թե ինչ լուծումներ են հնարավոր. «Այդ հնարավոր փոփոխությունները չեղան: Մենք առաջարկում էինք՝ եթե արտոնագրային վճարով է հարկումը, ապա պետք է 50% նվազեցվի: Այսինքն՝ արտոնագրային վճարը 80 հազար դրամ է, դառնա 40 հազար դրամ»:

Գեւորգյանը վստահեցրեց՝ 2013-ից ի վեր այս ոլորտում հարկման շեմը բարձրացել է, բայց ստոմատոլոգիական ծառայություններն այդքան չեն թանկացել:

ՊԵԿ-ից տեղեկացրել են, ինչպես Գեւորգյանն ասաց, որ հարկային օրենսգրքի փոփոխմամբ նաեւ ատամնաբուժական ոլորտին էլ է անդրադարձ լինելու. «Հետեւաբար, պետք է խնդիրը քննարկվի առողջապահության նախարարության հետ ու տարբերակներ գտնել»:

Մանրամասն՝ տեսանյութում

«ՊԵԿ ենք գնացել, այնտեղ ասացին՝ կամ կտեղեկացնենք կամ՝ ոչ: Այստեղ մենք շատ վիրավորվեցինք: Առողջապահության նախարարությունն ու ՊԵԿ-ը վարչապետի հանձնարարականը չեն անում. պետք է նոր մոդել մշակել»,-ասաց Հովհաննես Գեւորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գեւորգյանը նաեւ պատմեց, որ ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ արտոնագրային հարկատեսակը հնարավոր է այդ ոլորտի գործարարների համար վերացնեն եւ հնարավոր է մի քանի հարկատեսակ առաջարկեն եւ թողնեն դա տնտեսվարողի ընտրությանը: Թե որ տարբերակն ավելի նախապատվելի կլինի, մեր այս հարցին ի պատասխան Գեւորգյանն ասաց. «Դա պետք է համընդհանուր քննարկենք, հասկանանք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930