Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չնայած մամուլում ՀԿԵ-ի և երկաթուղու գործող աշխատակիցների դեմ տարվող ինֆորմացիոն արշավին՝ Ընկերությունը շարունակելու է պաշտպանել իր ֆինանսական շահերը

Նոյեմբեր 07,2018 16:44

Վերջին շրջանում մի շարք անձինք և կազմակերպություններ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մեղադրում են, որ ընկերությունը հրաժարվել է իրենց կողմից մատակարարվող ծառայություններից կամ ապրանքներից: Նման անձինք մամուլի միջոցով տարածում են սուտ տեղեկատվություն Ընկերության հետ համագործակցության վերաբերյալ, փորձելով մոլորեցնել հասարակությունը:

Մասնավորապես, Հարավկովկասյան երկաթուղու կարիքների համար գնվող ապրանքների և ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել էր, որ երկաթուղու հետ երկար տարիներ համագործակցող ընկերությունները դրանք մատակարարում էին բարձր գներով:

Նպատակ ունենալով կրճատել ծախսերը՝ ՀԿԵ-ն էապես բարձրացրել է իր կողմից անցկացվող մրցույթների արդյունավետությունը: Նման մրցույթների արդյունքներով Ընկերությունը սկսել է ապրանքներ և ծառայություններ գնել այն կազմակերպություններից, որոնք առաջակում են գին-որակ առավել օպտիմալ համադրություն: Այդ գործընթացն անցել է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և ՀԿԵ-ի ներքին իրավական ակտերի շրջանակներում: Օրինակ, եթե նախկինում Ընկերությունը երկաթուղում մեծ ծավալով օգտագործվող խճաքար գնում էր 7000 դրամով 1 խ.մ-ի համար, ապա այժմ գինը կազմում է 4500 դրամ:

Բաց մրցույթների անցկացման արդյունքներով որոշ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայություններն ու ապրանքները մրցունակ չէին գնի տեսանկյունից:

Արդյունքում, 2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղին արդեն չի համագործակցում միմյանց հետ փոխկապակցված «Լիոն Պրինթինգ սերվիս» և «Շին Արտս» ընկերությունների հետ: Ավելին, նշված ընկերությունները չեն մասնակցել երկաթուղում անցկացվող բաց մրցույթներին: Հավանաբար, այն պատճառով, որ այլ կազմակերպությունների հետ հավասար մրցակցային պայմաններով մրցույթներին մասնակցելը շահավետ չէր:

Նշված ընկերությունները ունեին բոլոր հնարավորությունները մասնակցել ՀԿԵ-ի կողմից հայտարարվող մրցույթներում, սակայն չդիմեցին այդ քայլին: Փոխարենը նրանց ներկայացուցիչները բավականին երկար ժամանակ ՀԿԵ-ի և դրա ղեկավարության հասցեին հնչեցնում են զրպարտիչ հայտարարություններ՝ հույս ունենալով, որ երկաթուղին կհրաժարվի բաց մրցույթների պրակտիկայից և կրկին կսկսի գնել իրենց կողմից մատակարարվող ապրանքներն ու ծառայությունները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն բազմիցս առաջարկել է այդ ընկերությունների ներկայացուցիչներին՝ անհրաժեշտ ապացույցների առկայության դեպքում դիմել համապատասխան պետական մարմիններ, սակայն դա նույնպես չի արվել:

Չնայած մամուլում ՀԿԵ-ի և երկաթուղու գործող աշխատակիցների դեմ տարվող ինֆորմացիոն արշավին՝ Ընկերությունը շարունակելու է պաշտպանել իր ֆինանսական շահերը՝ հրաժարվելով անբարեխիղճ մատակարարների ծառայություններից:

Բացի այդ, «ՀԿԵ» ՓԲԸ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում տարածել միայն հավաստի և  ստուգված տեղեկատվություն՝ չանտեսելով պատասխանատու մոտեցումը և հաշվի առնելով նման գործողությունների հնարավոր իրավական հետևանքները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում   «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«ՀԿԵ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930