Նոյեմբերի 6-ին, ժամը 12:40-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքի ժամանակ երիտասարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում: Իսկ ինքնասպանության փորձը կանխվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից. «Նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, կրկին վերադարձել է քրեակատարողական հիմնարկ: Հիմա գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո: Իրականում ինքը հակում ունի, անընդհատ իրեն ինքնավնասում է կատարում»:
Երիտասարդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Վերջինս, սակայն, իր գործի հետ համաձայն չէ. «Ինքնասպանության փորձի պատճառն իր քրեական գործի հետ է կապված»,- ասաց Նոնա Նավիկյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ