Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետը` Հովիկ Աբրահամյանի ընտանիքի` «ջուր գողանալու» մասին

Նոյեմբեր 07,2018 15:33

«Պարզ էր, բոլորը տեսնում էին այդ այգիները, բոլորը դրա մասին գիտեին, խոսում էին, մնում էր միայն փաստաթղթավորել այդ ամենը, խախտումը հայտնաբերել, լուսաբանել եւ վերջակետ դնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն`անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող` ապօրինի ջրագծերի եւ ստվերային այգիներ հայտնաբերելու գործին: Բացահայտման գործում ներգրավված են եղել Արարատի մարզպետարանի, Արտաշատ ՋՕԸ-ի աշխատակիցները` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ:

Գարիկ Սարգսյանը մանրամասնեց`ի՞նչ էր իրականում տեղի ունեցել. «Մխչյան պոմպակայանից ջուրը, որը երեք խողովակներով մղվում է վեր, այդ խողովակներին միացել էին տարբեր ուրիշ մանր խողովակներով և ջուրը մղում էին, այսպես ասած, ստվերային այգիները ոռոգելու համար»: Մարզպետն ասում է, որ այդ այգիները վերահսկողությունից դուրս մնացած այգիներ են եղել, որովհետեւ ՋՕԸ-ն վերահսկողությունից դուրս է եղել. «Այսինքն՝ ջրառից գողություն էր արվում»: Հարցին, այլ պաշտոնյաների վերաբերյալ էլ հնարավո՞ր են նմանօրինակ բացահայտումներ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոչինչ բացառել չի կարելի»:

Այժմ ստուգումներ են իրականացվում նաեւ գյուղական համայնքներում, դեռեւս մանր-մունր խախտումներ են բացահայտվել:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930