Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը չեղարկել է Ստրասբուրգ այցը՝ ԱԺ ընտրությունների պատճառով

Նոյեմբեր 07,2018 15:23
stras

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը չեղարկել է Ստրասբուրգ այցը:

Տեղեկացնենք՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, նախատեսվում էր նախարարի մասնակցությունը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանին: Ըստ օրակարգի՝ ծրագրված էր նաև Սուրեն Պապիկյանի ելույթը, որին պետք է հաջորդեր ԵԽ Կոնգրեսի պատվիրակների հետ քննարկում, հարցուպատասխան:

Սակայն Սուրեն Պապիկյանը նստաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ տեղեկացրել է, որ իր մասնակցությունը նստաշրջանին չեղարկվում է՝ պատճառաբանելով, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պատասխանատու աշխատանք ունի կատարելու և ցավում է, որ չի կարող մասնակցել:

Այդ պատճառով նստաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ օրակարգում փոփոխություն է մտցվել:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն ափսոսանք հայտնեց, որ նախարարը չի կարող մասնակցել նստաշրջանին, բայց մյուս կողմից նշեց՝ ըմբռնումով են մոտենում, քանի որ նա կարևոր քաղաքական առաքելություն ունի:

Նշենք՝ այսօր  ԵԽ Կոնգրեսի նստաշրջանի լիագումար նիստին կհյուրընկալվեն Խորվաթիայի փոխվարչապետ Մաիցա Պեչինովիչ Բուրիչը, Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930