Նոյեմբերի 9-ից 11-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:
Հետաքրքրական է, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ. Ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար:
Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է. ըստ Ստրաբոնի, ռումինների նախնիք՝ դակերը, իրենց այդպես էին կոչում Daoi:
Ռումինիայի մայրաքաղաք է մեկնում նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը:
Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը 48 կգ և Աննա Մկրտչյանը +80 կգ քաշային կարգում:
Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 8 մասնակից.
- Կիրակոսյան Տիգրան -52 կգ
- Մանուկյան Մաքսիմ -57 կգ
- Նիազյան Արման -62 կգ
- Մանուկյան Ռաֆիկ -68 կգ
- Ղազարյան Արսեն -74 կգ
- Գրիգորյան Դավիթ -82 կգ
- Սահակյան Գրիգոր -90 կգ
Եվս վեց մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասում.
- Մխիթարյան Գրիգոր -52 կգ
- Մխիթարյան Մխիթար -57 կգ
- Իսախանյան Կարեն -62 կգ
- Վարդանյան Վաչիկ -68 կգ
- Պետրոսյան Դավիթ -82 կգ
Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Ղազարյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա