Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վիճակը բարդ է. ԱՄՆ-ն կշարունակի ճնշումները ՀՀ-ի վրա՝ Իրանի հարցում». Կիրո Մանոյան

Նոյեմբեր 07,2018 13:37

«Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն,  որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցներին, ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ն չի կարող միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին եւ շարունակել հարաբերություններն Իրանի հետ. «ԱՄՆ-ում հայ համայնքը կարեւոր դեր ունի եւ իշխանությանը պետք է բացատրի, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունի տարածաշրջանում: Մենք Իրանի հետ շարունակելու ենք տնտեսական հարաբերությունները: Պարզ է, որ ՀՀ-ն միշտ աշխատել է արտաքին հարաբերություններում չանել այնպիսի քայլ, որն ուղղված կլինի որեւէ մեկի դեմ: Այդ մոտեցումը պետք է բավարարի ԱՄՆ-ին: Իսկապես բարդ է մեր վիճակը, ուստի պետք է սերտացնել տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ի հետ բացատրական աշխատանք տանել: ԱՄՆ նախագահը պետք է հասկանա, որ ՀՀ-Իրան հարաբերություններն ուղղված չեն ԱՄՆ-ի շահերի դեմ»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-իրանական սահմանը հնարավոր է փակվի, Կիրո Մանոյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ նման բնորոշումը. «Չեմ կարծում, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների առկայության պարագայում դա հնարավոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930