Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթել են հայազգի 4 օրենսդիրներ

Նոյեմբեր 07,2018 13:22

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Կոնգրես են անցնել մի շարք հայազգի և հայամետ գործիչներ: Այս մասին հայտնում է Հայ դատի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես, նրանցից մեկը Աննա Աստվածատուրյան Թյուրքոթն է, որը Բաքվի ջարդերի ժամանակ փախել է ԱՄՆ և Արցախի անկախության հարգված ջատագով է:

Մյուս օրենսդիրը Էնթոնի Բրինդիսին է, որի նախապապերը Մարդինից են, որտեղից Ցեղասպանության ժամանակ փախել են Հալեպ: Իր հարցազրույցներից մեկում Բրինդիսին հայտարարել էր, թե անհամբեր սպասում է ԱՄՆ-ում հայ համայնքի և Կոնգրեսի մյուս ամերիկահայ անդամների հետ աշխատանքին՝ հանուն ամերիկահայերի առաջնահերթ խնդիրների լուծման, այդ թվում Հայոց ցեղասպանության ճանաչման:

Ընտրություններում հաղթած հայազգի մյուս թեկնածուներն են Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը:

Հայ դատի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ ընտրություններում հաղթել են նաև մի շարք հայամետ դիրքորոշում ունեցող և իրենց աջակցությունը վայելող թեկնածուներ, այդ թվում վերընտրվել է Բոբ Մենենդեսը, որը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի համահեղինակ է, Արցախի անվտանգության ու զարգացման ջատագով, Անկարայի ու Բաքվի խիստ քննադատ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930