Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ տեղ են ցույց անում, պետք է ՊԵԿ-ի մոտ անեին». Առողջապահության նախարարը՝ ստոմատոլոգներին

Նոյեմբեր 07,2018 13:24

Այսօր լրագրողները ԱԺ-ում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին փոխանցեցին՝ հենց հիմա առողջապահության նախարարության մոտ ստոմատոլոգները ցույց են անում՝ բողոքելով արտոնագրային վճարներից: Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Սխալ տեղ են ցույց անում, պետք է ՊԵԿ-ի մոտ անեին»:

Նա ասաց. «Շատ բարդ է հսկել ատամնաբույժի աշխատանքը, թե քանի ատամ է հեռացրել, քանի պլոմբ է դրել: Պետությունը որոշել է ինչպես շատ այլ ծառայության տեսակներ, ֆիքսել վճարը, որպեսզի այդ մանրուքների հետեւից չընկնի ու անհարկի ոչ խանգարի տնտեսվարողներին, ոչ էլ կասկածներ ունենա, որ իրեն հարկում են, որոշել է արտոնագրային ձեւով հարկել ատամնաբուժությունը: Այդ որոշումը քննարկման առարկա է՝ սկսած արտոնագրային վճարի չափից, գոտիավորումից, կարիքի դեպքում պետությունը դրանք փոխում է: Առնվազն այս պահին մենք, որպես առողջապահության նախարարություն, որեւէ էական առաջարկ այդ մասով չունենք ՊԵԿ-ին, ամեն դեպքում լսում ենք ատամնաբույժների առաջարկները, բայց այս պահին ավելի լավ պետությանը եւ իրենց ձեռք տվող լուծում ես չգիտեմ պարզապես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930