Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի անալգինները միշտ ազդել են, եթե դրանք գնված են այն դեղատնից, որը չի կեղծել». Ինչու է Արսեն Թորոսյանը ֆրանսիական դեղ խմում, երբ կա հայկականը

Նոյեմբեր 07,2018 13:11

Արա Մինասյանին չկալանավորելու հետ կապված այսօր առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ասաց, որ դատաիրավական գործընթացներով չի հետաքրքրվել: Նա ասաց, որ Քննչական կոմիտեն պետք է ունենա փաստեր՝ գործը դատարան ուղարկելու համար, եթե դիմել է, ուրեմն կան բավարար փաստեր:

Aravot.am-ի հարցին՝ նախկինում պատգամավորները, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը, նաեւ Նիկոլ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, բողոքում էին դեղերի որակից: Նաիրա Զոհրաբյանն ասում էր, որ անալգինը խմում է, գլխացավը չի թողնում, հիմա ինչ նախարար եք դարձել, շուկայի անալգինները  փոխե՞լ եք: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հայաստանի անալգինները միշտ ազդել են, եթե դրանք գնված են այն դեղատնից, որը չի կեղծել»: Հարցրեցինք՝ հիմա մենք ո՞նց իմանանք, ո՞ր դեղատնից գնենք՝ Թորոսյանը պատասխանեց, որ ինքն անձամբ անալգինները գնում է Երեւանից, ու Թբիլիսիի եւ Երեւանի անալգինների մեջ ոչ մի տարբերություն չկա:

Հարցին՝ ո՞ր դեղատներն են դեղեր կեղծում, ունե՞ք նման ցանկ՝ նա պատասխանեց. «Եղել են բազմաթիվ ուսումնասիրություններ, երբ հայտնաբերվել են տարբեր ձեւերով ոչ օրինական ներմուծված դեղեր: Դեղատան անուն այս պահին չեմ կարող նշել»: Նա ասաց, որ առողջապահական պետական տեսչությունն է դրանով զբաղվում, բայց նախարարությունն իր մասով ստուգում է ներմուծված դեղերի համապատասխանությունը գրանցված նմուշներին ու ներմուծվում է միայն համապատասխանության դեպքում են թույլ տալիս շուկայում մուտք:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ասուլիսի ժամանակ ձեր ցուցադրած դեղը, որն ընդունում եք, ֆրանսիական արտադրության էր, չե՞ք վստահում հայկական արտադրությանը, հայկականը չի՞ ազդում՝ նա պատասխանեց. «Ազդում է, ինչպես մնացած բոլոր «Կոլխիցինները», դա իմ անձնական ընտրությունն է, եւ ես պարտավոր չեմ բացատրություն տալ ինչի համար եմ դա ընտրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930