Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական յուրաքանչյուր ամիս կնվիրվի մեկ մարզի

Նոյեմբեր 07,2018 12:45

2019 թվականի հունվարից Կրթության և գիտության նախարարությունը նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ կհայտարարի մարզային միամսյակների մեկնարկ` ուսումնական յուրաքանչյուր ամիս նվիրելով մեկ մարզի: Տվյալ ամսվա ընթացքում ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները կայցելեն մարզեր` շրջայցեր կատարելով մարզի ուսումնական հաստատություններում, որտեղ տեղի կունենան հանդիպումներ մանկավարժների, ղեկավար կազմի և աշակերտների հետ: Սեպտեմբերին,  որպես ուսումնական տարվա մեկնարկային,  ամեն ամիս այցելություն կկազմակերպվի 2 մարզում:

Նախաձեռնության նպատակն է տեղերում կրթության ոլորտի առկա խնդիրների ամբողջական վերհանումը և առավել  արդյունավետ ու օպերատիվ լուծումներ գտնելը: Աշխատանքային նոր մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նշված ամիսներին մյուս մարզերն անտեսվելու են. նախարարությունը շարունակելու է կատարել իր հիմնական գործառույթները` միաժամանակ հայացքն ուղղելով դեպի մարզեր և փոքր համայնքներ: Ակնկալվում է, որ նոր աշխատաոճը հնարավորություն կտա բազմաթիվ հարցեր քննարկել և լուծել տեղերում:

ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930