Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Զարուհի Փոստանջյանը չի ներում Փաշինյանին՝ հրապարակավ իրեն մերժելու համար. «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2018 12:19

Այս տարվա ապրիլ-մայիսին եւ դրանից հետո, կարելի է ասել, հայաստանյան ողջ քաղաքական դաշտը ենթարկվում է Փաշինյանին: Գարնանը հեղափոխությանը միացել էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, ում հաճախ էինք տեսնում հանրահավաքների, քայլերթերի ժամանակ:

Ապրիլի 22-ին ոստիկանությունը ձերբակալեց Նիկոլ Փաշինյանին, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակն ավելի մարդաշատ էր, քան նախորդ հանրահավաքների ժամանակ: Երբ չկար հեղափոխության առաջնորդը, ձերբակալված էին նաեւ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը, հրապարակն իրենց ելույթներով թեժ էին պահում ոչ «պրոֆեսիոնալ» միտինգավորները: Այդ օրը Փոստանջյանը մոտեցավ ամբիոնին եւ ցանկացավ ելույթ ունենալ: Հրապարակը, սակայն, սկսեց սուլել եւ բացականչել՝ «հեռացի՛ր»: Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նույնպես բարձրացավ բեմահարթակ եւ բառացիորեն քաշքշելով՝ Զարուհու ձեռքից խլեց բարձրախոսը: Երկար ժամանակ երկու կանայք իրար ձեռքից խլխլում էին բարձրախոսը:

Այնուհետեւ Աննա Հակոբյանն իր ելույթում կատարվածը հիմնավորեց նրանով, որ Զարուհին ժամանակին ասել է, թե «Նիկոլը ծախված է»: Հրապարակի հասարակությունը մերժող «հու»-երով ճանապարհեց Զարուհի Փոստանջյանին, ում ժամանակին բոլորովին հակառակ վերաբերմունքի էր արժանացնում:

Այս միջադեպը, կարծես թե, բեկումնային եղավ Փոստանջյանի քաղաքական հեղինակության համար: Միջադեպից մի քանի ամիս անց արդեն Զարուհին անցել է գրոհի եւ բացահայտում է հեղափոխության «ֆեյքերին»: Առանց մեկնաբանելու այդ բացահայտումների բովանդակությունը, արձանագրենք, որ ժամանակին Փաշինյանը կամ, ավելի ճիշտ՝ նրա «թավշյա հեղափոխականները», չներեցին Զարուհուն՝ 2017-ին Նիկոլին մերժելու համար: Այսօր Զարուհին չի ներում Փաշինյանին՝ հրապարակավ իրեն մերժելու համար:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930