Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ նպատակը եկեղեցու և ազգային արժեքների թեման նախընտրական խաղաքարտ դարձնելն է. «Ժամանակ»

Նոյեմբեր 07,2018 12:13

Այն, որ Հայ Առաքելական եկեղեցին կարևորագույն ազգային կառույց է, ըստ էության, նույնիսկ բացառիկ ինչ-որ իմաստով, աներկբա է: Աներկբա է նաև, որ այդ կառույցը պետք է պաշտպանել գրոհներից և լուրջ վտանգներից: Միաժամանակ հստակ է նաև, որ այդ կառույցը, առաջին հերթին, պաշտպանության կարիք ունի մանիպուլյացիաներից: Թավշյա հեղափոխությունից հետո մարդկանց մի խումբ թիրախավորել է Վեհափառին: Այդ կապակցությամբ օրերս հայտարարություն արեց վարչապետը, հայտնելով, որ ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել Վեհափառի անվտանգ և ազատ տեղաշարժը: Սակայն թեման, այդուհանդերձ, գեներացվում է, հատկապես արտահերթ ընտրությանն ընդառաջ: Ակնհայտ է, որ նպատակը եկեղեցու և ազգային արժեքների թեման նախընտրական խաղաքարտ դարձնելն է, փորձելով խաղալ հասարակության, այսպես ասած, պահպանողական զգացումների և հայացքների վրա: Դրա համար բարձրացվում է մեծ վտանգի մասին աղմուկ: Միաժամանակ, ըստ էության, «գործարք» է առաջարկվում եկեղեցու ղեկավարությանը՝ թերևս հաշվարկով, որ վերջինս իր եղած ռեսուրսը խորհրդարանի ընտրության համատեքստում, բնականաբար, ոչ ֆորմալ կերպով կուղղի հենց տվյալ «պաշտպան» քաղաքական միավորի կողմ:

Թե ինչպես է Գարեգին Երկրորդը այդ ռեսուրսը բաշխելու ՀՀԿ և ՀՅԴ միջև, իհարկե, դժվար է ասել: Ավելի հեշտ կլինի, եթե նրանք միավորվեն և դառնան մեկ մարմին: Եթե լուրջ, ապա իրավիճակը մտահոգիչ է հակառակ կողմից: Մոտ մեկ տասնամյակ Հանրապետական իշխանությունը իշխող համակարգի վերարտադրության և պահպանման գործընթացում ուղղակի և անուղղակի մեծացրեց եկեղեցու ներգրավվածությունը: Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը գնաց ընդառաջ այդ փորձերին, և եկեղեցին, ըստ էության, դարձավ իշխանության որոշակի շարունակություն, այդ համատեքստում անվստահություն առաջացնելով հասարակության մի զգալի հատվածի մոտ և հասարակական կյանքում կորցնելով իր կենսունակության ու մրցունակության մի մաս, կտրվելով հանրային խնդիրներից, չկարողանալով համարժեք արձագանքել այն իրավիճակներին, երբ այս կամ այն նյութական սկանդալի մեջ էր հայտնվում որևէ բարձրաստիճան հոգևորական: Հանրության ու եկեղեցու միջև առաջացավ խզում, երբ մարդիկ տեսան, որ եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ավելի շուտ ապրում է իշխանության կյանքով, կամ իշխանությանը մերձ կյանքով, քան հանրության:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930