ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան
– Տիկին Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում։
– Այո, իհարկե առաջադրվելու եմ։ Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը։
– Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել։ Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի։
– Ովքեր պետք Է գնային, արդեն գնացել են։ Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ։
– Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։
– Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն։ Ըստ իս՝ թիվ մեկ պայմանը անկեղծությունն է։ Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի։
– Ձեր նշածները ե՞րբ պետք է երեւան։
– Կերեւան քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր։ Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված։ Բայց էլի եմ ասում՝ ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը։ Վստահ եմ՝ շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու։ Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն։ Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ՝ մենք ունենք նորմալ շանսեր։ Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի։
– Ինչի՞ հետ է դա կապված։
– Դա կապված է միայն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ՝ բացառապես նրանը։ Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Այդ անկեղծությունը ձեզ պետք էր գոնե մեկուկես տարի առաջ Տիկին: Դուք սխալ մարդու էիք պաշտում. ՈՒՇԱՑԵԼ ԵՔ: