Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրական փուլերում քաղաքական ուժերից ազնվություն ակնկալելն առնվազն միամտություն է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2018 11:33

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը ցանկացած պահի կարող է փակվել, ու սկսվեց… Հարցն այնպես ներկայացվեց, կարծես Հայաստանն այդպիսի ցանկություն ունի կամ ինչ-որ պահի կարող է Արեւմուտքին դուր գալու համար ինքնակամ գնալ այդ քայլին՝ անտեսելով սեփական շահերը։ Մինչդեռ Փաշինյանն ընդամենը փաստն էր արձանագրել։ Հո չէ՞ր կարող հանգամանորեն բացատրել, որ գիտե՞ք ինչ, եթե հանկարծ (Աստված չանի) Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, այդ երկրից հարյուր հազարավոր փախստականների հոսք կսկսվի՝ մենք գուցե ստիպված լինենք նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել…

Հասկանալի է, որ պետության ղեկավարը փակագծերն այսքան բացելու իրավունք չունի, իսկ ընդդիմախոսները, դրանից օգտվելով, աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե տեսեք՝ նոր իշխանությունները նաեւ հայ- իրանական հարաբերություններն են «վարի տալիս»։ Էլի ազնիվ չէ։ Չնայած՝ նախընտրական փուլերում քաղաքական ուժերից ազնվություն ակնկալելն առնվազն միամտություն է:

Լավ, ինչպե՞ս անել, որ քաղաքական ուժերն էժան պոպուլիզմով «չհարամեն» առաջիկա ընտրությունները (սա, ի դեպ, վերաբերում է առանց բացառության բոլոր ուժերին)։ Պատասխանը մեկն է։ Վերջին տասնամյակներում առաջին անգամ գործող իշխանությունները հասարակական վստահության մեծ պաշար ունեն եւ կարող են իրենց թույլ տալ առավելագույնս ազնիվ լինել հասարակության հետ։ Մեծ հաշվով՝ պոպուլիզմի դեմ դա միակ զենքն է: Որը, սակայն, արդյունավետ է միայն գիտակից հասարակություններում։ Որքան էլ նախկինները հույսեր փայփայեն, թե մարդիկ կողմնորոշվելու են «ըստ սառնարանի պարունակության»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930