Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Կետիկյան. Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը համաձայնության կգան.  «Հրապարակ» 

Նոյեմբեր 07,2018 11:17

ԵԿՄ արտահերթ համագումարը տեղի կունենա համապետական ընտրություններից հետո։ Մի քանի ամիս է՝ արտահերթ համագումարը, որը նախատեսվում էր սեպտեմբերի վերջին, եւ պետք է կառույցի ղեկավար ընտրվեր, առկախված է։ Չնայած Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ վարչությունը պաշտոնապես այդ պաշտոնում առաջարկեց Արամ Սարգսյանի թեկնածությունը, որին, ըստ կառույցի հաղորդագրության, կողմ էին տարածքային կառույցների մեծամասնության ներկայացուցիչները, բայց շատ չանցած՝ ԵԿՄ-ից ժամանակին պոկված ազատամարտիկների մի խումբ ասպարեզ բերեց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ-ից հեռացած Սասուն Միքայելյանի անունը։ Նա իշխանական կուսակցության վարչության նախագահն է, եւ ազատամարտիկներն այդ առաջադրումը հիմնավորեցին նրանով, որ իշխանության «մարդն» ավելի լավ կարող է լուծել ազատամարտիկների սոցիալական խնդիրները, պետության դոտացիաներ բերել ԵԿՄ եւ այլն։ Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը ծանր էր տարել Սասուն Միքայելյանի ինքնառաջադրումը, սակայն հետո նրանք հանդիպել էին, եւ սառույցը կարծես հալվել էր։ Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ ԵԿՄ-ի հարցով նրանք զրույց են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ, ով «վեճը» թողել է կողմերի լուծմանը։ ԵԿՄ փոխնախագահ, Արամ Զավենիչի թեկնածության ակտիվ պաշտպան Արա Կետիկյանի հետ զրույցում երեկ փորձեցինք հասկանալ, թե որն է համագումարի առկախման պատճառը։

-Ամիսներ առաջ ԵԿՄ վարչությունը պաշտոնապես առաջարկեց Արամ Սարգսյանի թեկնածությունը, երկրորդ թեկնածուին ո՞վ է առաջադրել։

-Հիմա էլ բաժանմունքների մեծամասնությունը տեսնում է Արամ Սարգսյանին, դա չի փոխվել, ուղղակի ինքը՝ պարոն Սարգսյանը, ուզում է «Երկրապահից» տարբեր ժամանակներում դուրս եկած տղերքին, որոնք բոլորն էլ երկրապահ են, որոնք տարբեր կազմակերպություններ են հիմնել, այդ տղերքին հետ բերելու խնդիր է դնում, որպես Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույց, ուրեմն այսօր պետք է ամեն ինչ անել իրենց վերադարձնելու համար։ Հիմնականում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանող կառույցներին մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնան ԵԿՄ՝ ակունքներ։ Եթե զուտ մեր բաժանմունքների կարծիքը հաշվի առնելով առաջադրեինք, վաղուց արդեն արել էինք, բայց Արամ Սարգսյանն առավել լայն համախմբման խնդիր է դրել, իսկ էդ տղերքը մեր թշնամիները չեն, մեր մարտական ընկերներն են։

-Ելնելով Ձեր մատնանշած առավել լայն համախմբումից՝ կարո՞ղ եք չբացառել, որ Արամ Սարգսյանն իր տեղը կզիջի Սասուն Միքայելյանին։

-Ձեւակերպումն այդպես չանենք, այլ ասենք, որ միասին համաձայնության կգան։ Կարող եմ ասել, որ մեծամասնության կարծիքն է որոշիչ լինելու։ Ի դեպ, կա նաեւ մի խանգարող հանգամանք արագ համագումար անելու հարցում, դա առաջիկա համապետական ընտրություններն են, որպեսզի «Երկրապահը» չքաղաքականացվի, որոշել են երկուսով միասին եւ մեզ հետ համաձայնեցնելով՝ համագումարն անցկացնել ընտրություններից հետո՝ տարեվերջին։

-Հիմա Սասուն Միքայելյա՞նն է ԵԿՄ մեծամասնության համակրանքը վայելում, թե՞ Արամ Սարգսյանը։

-Չէ, ըտենց մի ձեւակերպեք, երկուսն էլ համակրանքը վայելում են։

-Այդ դեպքում ինչո՞ւ Սասուն Միքայելյանի թեկնածությունը չառաջադրեցիք։

-Որովհետեւ ի սկզբանե Արամ Սարգսյանն էր, որ արձագանքեց, եկավ «Երկրապահ», արձագանքեց բոլոր իրադարձություններին, վարչությունն էլ իր թեկնածությունն առաջադրեց, այսինքն՝ հայտարարեց, որպեսզի համագումարին առաջադրի։ Ի վերջո, երկուսն էլ այնքան բարձր մարդիկ են եւ ամեն ինչով արժանի են, եւ իրենք իրար մեջ կպայմանավորվեն ու չեն թողնի խնդիր լինի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930