Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. «Հայաստանում բարեփոխումների համակատարողները պետք է լինեն քաղհասարակությունն ու Կառավարությունը»

Նոյեմբեր 07,2018 10:07

Հայաստանի ներկայիս Կառավարությունն ունի շատ բարձր վարկանիշ. քաղաքացիներն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպման ժամանակ այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա ընդգծել է, որ ԲԿԳ-ն այն գործիքն է, որի միջոցով հնարավոր է դառնում քաղաքացիական հասարակությանը ներգրավել պետական կառավարման բարեփոխումների գործընթացում: «Քաղաքացիների կողմից Կառավարությանը տրված վստահության քվեն շոշափելի արդյունքի վերածելու և դրա հիման վրա անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է համապատասխան գործիքակազմ»,- ասել է Սուրեն Քրմոյանը և հավելել, որ այդ գործիքակազմը կարող են լինել քաղհասարակության ավելի լայն ներառումը բարեփոխումներում, ինչպես նաև ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական կառավարման համակարգի ձևավորումը: «Դա հնարավորություն կտա ապահովել սեփականության զգացումը իրականացված բարեփոխումների նկատմամբ: Արդյունքում այդ բարեփոխումների համակատարողները կլինեն թե՛ հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների, թե՛ Կառավարությունը»,- եզրափակել է արդարադատության նախարարի տեղակալը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

 հասարակայնության և հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930