Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ լինելու 4 պարզ աստիճանները: Դուք զրոն սկսե՞լ եք

Նոյեմբեր 07,2018 12:30

Շատ հաճախ մարդիկ, երբ մի նպատակ են դնում, ու այդ նպատակին չեն հասնում, ասում են՝ «ես փորձեցի ու իմ լավագույնն արեցի»: Այս խոսքը կարծես թե ցույց է տալիս, որ այդ մարդիկ արժեքավոր ջանք են թափել, ու հնարավոր է, որ այդպես է, բայց իրականում այս տեսակի խոսքը ամենավատ արդարացումն է նպատակին չհասնելու համար:

Լեռան Քարոզի ժամանակ Աստուծո Որդին, երբ խոսում էր թշնամիներին սիրելու մասին, մեզ պատվիրեց կատարյալ լինել, ինչպես մեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մթ. 5:48): Ես չգիտեմ, թե որն է ամենաբարձր տեսակի կատարելությունը, որովհետեւ այդ նպատակիս դեռ չեմ հասել, բայց մարդիկ, ովքեր զբաղվում են այս բաներով ու իրենց կյանքն են նվիրել կատարելագործվելուն, ցույց են տալիս 4 պարզ աստիճաններ:
Առաջին աստիճանը սկսվում է զրոյից: Դա զրո աստիճանն է, որում դու չես ցանկանում կատարելագործվել: Դու ուզում ես մնալ ինչպես որ կաս:

Ուրեմն կատարելության 4 աստիճանները

0. Դու չես կամենում կատարելագործվել
1. Դու կամենում ես կատարելագործվել
2. Դու կամենում ես կատարելագործվել՝ հասնելով քո բարձրագույն հնարավորությանը
3. Դու կամենում ես անել այն ամբողջ բարի աշխատանքը, ինչ պահանջվում է կատարելագործվելու եւ նպատակին հասնելու համար:

Եկեք մտածենք այս աստիճանների մասին ու մեր կյանքի նպատակի մասին: Սուրբ լինելը, կատարյալ լինելը արդյո՞ք ձեր կյանքի նպատակն է: Դուք տեսե՞լ եք, երբ հեռուստատեսությամբ մարդկանց հետ հարցազրույց են վարում ու նրանց հարցնում են, թե ո՞րն է ձեր կյանքի գլխավոր նպատակը, քանի՞ մարդ է ասում՝ «ես ուզում եմ վաղն ավելի լավը լինել, քան այսօր: Ես ուզում եմ սուրբ կյանք ապրել, ոչ մի վատ բան չանել: Ես ուզում եմ կատարելության հասնել, ինչպես որ մեր Տերը պատվիրեց»: Մենք չենք լսում այս բաների մասին, չենք տեսնում այսպիսի մարդկանց ու մեր նպատակները լինում են միայն ավելի շատ փող, զվարճանք ու հանգիստ վայելելու մասին:

Ուրեմն այս աստիճաններով բարձրանալու համար, մարդը նախ պիտի նպատակ դնի ավելի կատարելագործվել: Եթե չունի այդ նպատակը, ապա վաղն իր կյանքը երբեք ավելի լավը չի լինելու: Երբ որ այս նպատակը նա դնի, դրանից հետո պիտի սկսի անել այն բոլոր բարի միջոցներն ու ծանր աշխատանքը, որ հասցնում է այդ նպատակի իրագործմանը:
Սուրբ ու կատարյալ լինելու համար միայն պահանջվում են սուրբ ու բարի միջոցներ: Սա նշանակում է ուրանալ սեփական անձը, պայքարել սեփական չար ցանկությունների դեմ, աշխատել, քրտնել, պատերազմել սեփական չար կրքերի դեմ: Մի խոսքով, դու պատրա՞ստ ես կատարելու այն ամբողջ քրտնաջան աշխատանքը, որը հասցնում է կատարելության: Եթե այո, ապա Աստված օգնում է: Նա մեզ չէր պատվիրի մի բան, որը մենք չկարողանայինք անել: Առանց իր օգնության, իհարկե, չենք կարող: Բայց ամեն ինչ կարող ենք իրենով, ով զորացնում է մեզ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

06.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930