Այսօր` նոյեմբերի 6-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղ, Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ծնողներին այցի գնացած Նիկոլ Փաշինյանի տիկնոջը`Աննա Հակոբյանին ասացինք, որ իր որդին ծառայության է մեկնել Արցախ, ինքը խաղաղության կոչ է հղել ադրբեջանցի մայրերին, ինքը տեղյա՞կ է իր կոչի արձագանքին:
Նա ասաց, որ նրանց արձագանքին տեղյակ չէ, ինքը Բերդավանում գտնվում է Կ. Ղազարյանի խնդրով, եւ այդտեղ հարմար չէ այդ թեմայով խոսելը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ