Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր խաչի միջոցով որդուց բանավոր ծանուցում են ստացել, որ Կարենն իրեն լավ է զգում

Նոյեմբեր 06,2018 23:00

Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղ, Ադրբեջանում գտնվող բերդավանցի Կարեն Ղազարյանի տուն: Նա հանդիպեց Կ. Ղազարյանի ծնողների՝ Արմենի (Գագիկի) եւ տիկին Ասյայի հետ: Կ. Ղազարյանի հոր ցանկությամբ այդ հանդիպումը լրագրողների համար փակ էր: Դրանից հետո Ա. Հակոբյանը լրագրողներին հայտնեց, ուր իր այցը կայացել է Կ, Ղազարյանի ծնողների ցանկությամբ:

Նա ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Կ. Ղազարյանին, սակայն այդ հանդիպումների պարբերականությունը ուշացել է, Կ. Ղազարյանի ծնողները մտահոգություն ունեն, որ նրան ձմեռային հագուստ չի տրվել եւ այլն:

Նա ասաց, որ Կ. Ղազարյանի հարցով դատական հայց է ուղարկվել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ հայցում ուժեղ փաստարկներ կան, որ նրա իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվել են, Կ. Ղազարյանն առողջական խնդիրներ, բուժման կարիք ունի:

Կ. Ղազարյանի հայրը մեզ հայտնեց, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նամակ են ուղարկել Կարենին, սակայն Կարենից նամակ չեն ստացել, Կարմիր խաչի միջոցով որդուց բանավոր ծանուցում են ստացել, որ Կարենն իրեն լավ է զգում: Նա ասաց, որ որդու Հայաստան վերադարձի հույսը կապում է Հայաստանի կառավարության հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930