Ընթանում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հիմնած «Հայաստանի Եվրոպական կուսակցության» հիմնադիր համագումարը։
«Հայաստանում երկու կուսակցություն կա, մեկը կայսերական իշխանությունն էր, այսպես ասած ԿԳԲ-ն, հիմա ՀՀԿ-ն, մյուս կուսակցությունը նույնպես բազմաթիվ անուններ է ունեցել, որը ճյուղավորվել է հիմա և կրկին տարբեր անուններ ստացել»,-ասում է Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքով 1920 թվականից Հայաստանը ռուսական կայսերական լծի տակ է.
«Հիմա պիտի հասկանանք, որ քաղաքակրթության մեջ ենք ուզում ապրել, ասում ենք, չկա այլընտրանք, պետք է օր առաջ դուրս գալ ԵԱՏՄ կոչվող թշնամական և գաղութային դաշինքից և ինտեգրվել եվրամիությանը»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
Հայաստանի վիկինգների կուսակցություն կամ ացտեկականն էլ վատ չի հնչում, կարևորը՝ Ռուսաստանի անունը սևացնելու հնարավորություն լինի, որովհետև հակառուսական թեման եթե հանվի, տակը բան չի էլ մնա։