Աշգաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ մտավ 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, որը հրում վարժությունում 205 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հայ ծանրորդը պոկում վարժությունում ցույց տվեց 160 կգ (14-րդ արդյունք) եւ երկամարտի 365 կիլոգրամով պայքարն ավարտեց յոթերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ