Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը դարձյալ սպառնացել է «ցանկացած տարբերակով» ազատագրել հողերը

Նոյեմբեր 06,2018 21:12

Մենք հետագայում էլ կշարունակենք Հայաստանը մեկուսացնել բոլոր տարածաշրջանային նախագծերից՝ դրա համար օգտագործելով բոլոր միջոցները, և կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արվեստի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները և պետք է շուտափույթ կերպով բանակցությունների ճանապարհով դուրս բերի «օկուպացիոն ուժերը գրավյալ հողերից և հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հողեր»:

«Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ՝ իրենց, տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ մենք չենք պատրաստվում հաշտվել նման իրավիճակի հետ»,- սպառնացել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ կշարունակեն աճեցնել ռազմական հզորությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «պատմական հողերն օկուպանտներից ազատագրելու» համար:

«Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում առաջ եկած իրավիճակը, շուտափույթ կերպով դուրս կբերի օկուպացիոն ուժերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է ցանկացած տարբերակ, և մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- ասել է Ալիևը:

 

Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930