Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է փոխել Սահմանադրությունում. քաղաքացիական հասարակությունը թվարկում է. (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2018 20:15

«Որեւէ քաղաքական նպատակահարմարությամբ չի կարող պաշտպանված լինի մարդու իրավունքի պաշտպանությունը»,-այսօր Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Նոր Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ԼԳԲՏ համայնքի կողմից մեր երկրում կազմակերպվելիք համաժողովի չեղարկմանը:

Պարոն Սաքունցն ասաց, որ քաղաքացիական հասարակությունն ակնկալում է, որ քաղաքական ուժերը, նախընտրական քարոզչության, իրենց ծրագրերի ձեւավորման, ներկայացման ընթացքում շատ ուշադիր կհետեւեն այն բոլոր խնդիրներին, որոնք իրենք բարձրացնում են. «Անտեսելով այն խնդիրները, որոնք մենք ունենք, առաջ չենք կարող գնալ»,-այսպիսի համոզմունք հայտնեց պարոն Սաքունցը:

Ապա` պարոն Սաքունցը ներկայացրեց 2015 թվականի Սահմանադրությամբ ամրագրված մի քանի դրույթներ, որոնք մարդու իրավունքների մասով հետընթաց են արձանագրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկումը նախաձեռնել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, որին ներկա էին նաեւ քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ կառավարության նիստերը դռնփակ անելու որոշմանը՝ նկատելով, որ դեռեւս չի հանվել կառավարության նիստերը դռնփակ անելու դրույթը եւ օրենսդրորեն հարցը չի կարգավորվել եւ այն միայն նոր կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ է, որ նիստերն այժմ դռնբաց են:

Սակայն, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, հնարավոր է վաղը կառավարության բարի կամքը չլինի եւ նիստերը կրկին փակվեն. «Այդիսկ պատճառով պետք է այդ հարցը օրենսդրական կարգավորում ստանա եւ ոչ թե հիմնված լինի կառավարության բարի կամքի վրա»:

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրեց իշխանությունների տարանջատման սկզբունքի կարեւորության մասին:

Նրա խոսքով, եթե 2005 թվականի Սահմանադրությամբ, սահմանադրական մարմինների համակարգում գոյություն ուներ նախագահի նման ազդեցիկ մի ինստիտուտ, որն իր առջեւ դրված սահմանադրական խնդիրների լուծման շրջանակներում կարող էր որոշակիորեն հավասարակշռել իշխանության մյուս երեք ճյուղերի գործունեությունը եւ բալանսավորել, հիմա մենք այդ ամենն, այս Սահմանադրությամբ չունենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց տեղական ինքնակառավարման համակարգի հզորացման մասին: Նրա խոսքով, պետք է Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համարվի Սահմանադրական օրենք՝ ինչպես աշխարհի շատ երկրներում է, այդ թվում եւ Վրաստանում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930