Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) շրջանում նոյեմբերի 20-ին տեղի է ունենալու Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի դատավարությունը, ով 2018թ. հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։
ՀՀ քաղաքացուն Ադրբեջանում առաջադրված է 5 մեղադրանք՝ կյանքի և առողջության, հանրային անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության, հասարակական կարգի դեմ, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ գործելու հոդվածներով:
Ղազարյանի դատավարությունը ընթանալու է ծանր հանցագործությունների համար նախատեսված ադրբեջանական դատարանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի առավոտյան Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը, ով չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում, հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Նա ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Աղբյուր` Report.az