«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի այսօր հնչեցրած՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի օգտին Շիրակի մարզում ընթացող «ձայների հավաքագրման» մասին հայտարարության առնչությամբ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից Aravot.am-ին ներկայացրին հետեւյալ պարզաբանումը.
«Պետրոս Մակեյանի հնչեցրած մտքերը իրականության հետ չեն կարող որևէ կապ ունենալ գոնե այն պարզ պատճառով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ընդամենը ժամեր առաջ է հայտարարել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզից: Հետևաբար, որևէ գործողություն որևէ մեկի կողմից չէր կարող կատարվել Շիրակի մարզում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ