Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ խուսափում են ընտրվելուց, քանի որ գիտեն՝ ճնշումներ են լինելու». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

Նոյեմբեր 06,2018 18:55

Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը:

Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվում է Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծը խորագրով:

Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրես նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն:

Իր խոսքում նորընտիր նախագահը, կարևորելով Կոնգրեսի դերակատարությունը տեղական ժողովրդավարության զարգացման հարցում, մի քանի խնդիրներ առաջ քաշեց, մասնավորապես տարբեր տեսակի ճնշումներն ու սպառնալիքները տեղական մակարդակում ընտրված ղեկավարների վրա: Նա հայտարարեց. «Այսպիսի իրավիճակի հետ են բախվում տեղական մակարդակում ընտրված մի շարք գործիչներ: Ճնշումը կիրառվում է ոչ միայն կենտրոնական իշխանության՝ կառավարությունների կողմից, այլև քաղաքական գործիչների, ՀԿ-ների, նաև քրեական կազմակերպությունների, քաղաքացիների խմբերի կողմից, որոնք անվստահություն են հայտնում տեղական մակարդակում ընտրված ղեկավարների նկատմամբ: Այդ է պատճառը, որ մարդիկ խուսափում են տեղական մակարդակում ընտրվելուց, քանի որ տեղյակ են, որ ճնշումներ են լինելու և  ու գինը, որ պետք է վճարվել բավականին թանկ է»:

 

Դառնալով տեղական իշխանություններ-կենտրոնական իշխանություններ կապին՝ Անդերս Կնապեն հայտարարեց. «Մենք չենք կարող միշտ լինել սիրված, պետք էլ չէ, որ կենտրոնական իշխանությունները տեղական իշխանություններին սիրեն, կարևորը՝ մեզ հարգեն»:

«Եվրոպական տեղական ժողովրդավարության շաբաթ» զեկույցի քննարկման շրջանակներում նույն խնդրին անդրադարձավ նաև Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը։ Նա հայտարարեց. «Տեղական իշխանություններն Եվրոպայում ամենուր ստիպված են արձագանքել նոր մարտահրավերների, մասնավորապես, քաղաքական պոպուլիզմի հետևանքներին։ Այսօր նոր իրողության ենք բախվում, երբ հասարակության փոքր խմբերը սկսում են մեծ դերակատարում ունենալ, նույնիսկ համայնքներում կարող են ճգնաժամային իրավիճակներ ստեղծել:

Հայաստանում ներկայիս իրավիճակը կարելի է ցուցիչ համարել հետագա զարգացումների համար, ուստի մեզ պետք է բնակչության հետ աշխատանքի նոր մոտեցումներ մշակել: Օրինակ՝ թավշյա հեղափոխությունից հետո ականատես ենք լինում դեպքերի, երբ մի քանի հոգի կարող են փակել համայնքապետարանի մուտքը կամ ճանապարհը և պարալիզացնել համայնքապետարանի աշխատանքը: Մեզ պետք է դիմակայել այս մարտահրավերներին։ Սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք աշխատել հասարակության հետ լրիվ այլ գործիքներով: Եվ տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթը կարող է դառնալ հասարակության հետ աշխատանքի  փորձի ու մոդելների «համաեվրոպական բանկ», որտեղից մենք  կարող ենք վերցնել բնակչության հետ աշխատանքի նոր գաղափարներ»:

Նստաշրջանի լիագումար նիստի առաջին օրվա ընթացքում քննարկվեց նաև Եվրոպայի համայնքներում ռեգիոններում տեղական մակարդակում քվեարկելու իրավունքը՝ որպես միգրանտների և տեղահանված անձանց երկարաժամկետ հաջող ինտեգրացիայի կարևոր տարր թեմայով զեկույց: Այն վերաբերում է ԵԽ անդամ երկրներում միգրանտների և տեղահանված անձանց քվեարկելու իրավունքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930