«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն այսօր հրապարակած՝ նոր Հայաստանի մասին իր տեսլականն ամփոփող հայեցակարգում ի թիվս այլ առաջարկների՝ կարծիք է հայտնում, որ ՀՀ-ում ժամկետային զինվորական ծառայությունը պետք է լինի կամավոր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե իր գնահատմամբ՝ ինչպե՞ս է դա հնարավոր: «Պետք է հասնենք նրան, որ զինծառայության տեսքով քաղաքացիական պարտքը կատարելու գիտակցումը հասարակության շրջանում բարձր լինի: Երբ նման պայմաններում է բանակ ձեւավորվում, ներքին փոխհարաբերություններն այլ են լինում (քան այն պայմաններում, երբ զինակոչիկին պարտադիր կերպով են տանում բանակ): Այդ գիտակցությունը դեռ չկա, բայց հնարավոր է հասնել դրան»,-նախ նշեց Հովսեփ Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ դեռ մանկուց պետք է մարդկանց շրջանում սերմանել քաղաքացիական գիտակցության եւ բանակում ծառայելու կարեւորության մասին: Հովսեփ Խուրշուդյանը կողմ է նաեւ, որպեսզի կանանց մի մասը բանակում ծառայի կամավորական հիմունքներով՝ ծառայության որոշակի տեսակներում:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=zIPQ9lJgrQc
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ