Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստանը» նոր ԱԺ-ում մտադիր է լինել Փաշինյանի դաշինքին փոխզսպող ուժը

Նոյեմբեր 06,2018 17:32

«Մենք գիտենք վարչապետի բարձր վարկանիշի մասին: Նրա ուժը կլինի առաջինը: Գիտակցելով դա՝ նպատակ ունենք դառնալ երկրորդ ուժը՝ այն ուժը, որը կլինի փոխզսպող»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով դեկտեմբերի 9-ին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք նոր Ազգային ժողովի կազմին, հայտարարեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքական դաշտում միայն «Լուսավոր Հայաստանն» է այն ուժը, որն ունի բավարար ներուժ եւ կադրեր՝ պրոֆեսիոնալ քաղաքականություն վարելու եւ ճիշտ կերպով փոխզսպելու համար. «Նոր խորհրդարանում նոր մշակույթ պետք է լինի՝ քաղաքական բազմակարծություն: Բանավեճերի արդյունքում ավելի լավ լուծումներ պետք է լինեն, քան լուծարված խորհրդարանում, որտեղ ՀՀԿ-ն գալիս-ասում էր՝ «մենք մեծամասնություն ենք, եւ վերջ, այլեւս ոչ մի քննարկում»…Ուստի նոր խորհրդարանում մենք կլինենք այդ փոխզսպող ուժը»:

Գորգիսյանի համոզմամբ՝ ԱԺ-ում միահեծան իշխանությունը չի կարող լավը լինել, այն տանելու է լճացման. «Դա հակասում է նաեւ ժողովրդավարությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930