Քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանն այսօր համաներման արդյունքում ազատ է արձակվել։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նրա պատժաչափը կրճատվել է։
«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արկադի Վարդանյանը անազատության մեջ էր 2013 թ մայիսի 18-ից։ Նա մեղավոր էր ճանաչվել ընկերոջ հոր սպանությունը նախապատրաստելու եւ օժանդակելու համար։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ