Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է հաղորդակների օգտատերերին հեռախոսահամարների միջոցով ստուգելու մասին օրենքը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 180 օր հետո:
Ըստ փաստաթղթի՝ հաղորդակների կառավարիչները պետք է կապի օպերատորների միջոցով ստուգեն այն համարները, որոնցով գրանցվում են օգտատերերը: Անձի ինքնությունը հաստատելու համար նրանք կունենան 20 րոպե ժամանակ: Օգտատերը չի կարող ստուգում անցնել, եթե օպերատորը այդ ժամկետում չպատասխանի կամ նրա մասին տեղեկություն չգտնի:
Իր մասին տեղեկատվությունը կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում օգտատերը պետք է կրկնակի ստուգում անցնի:
Կառավարությունը պարտավորեցրել է հաղորդակներին արգելել ստուգում չանցած օգտատերերին հաղորդագրություններ ուղարկել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ