Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն չի պատրաստվում խաթարել հարաբերություններն Ւրանի հետ՝ ԱՄՆ-ի պատճառով». իրանագետ

Նոյեմբեր 06,2018 16:08

«Իրանը շարունակում է պահպանել կապերը Եվրամիության երկրների հետ, անգամ՝ կառույցից դուրս եկած Մեծ Բրիտանիայի հետ, ուստի այս պարագայում Հայաստանը կարող է հանդես գալ որպես ԵՄ-ի հետ սերտ գործակցող երկիր, որը չի պատրաստվում խաթարել հարաբերություններն Ւրանի հետ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցներին, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա վստահ է, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերություններից չպետք է որեւէ հետքայլ անի. «Կարծում եմ՝ իշխանության, նաեւ՝ հասարակության շրջանում այս կարեւոր ընկալումը կա»: Ըստ Վարդան Ոսկանյանի՝ գործարար շրջանակներում որոշակի մտահոգություններ կան, քանի որ Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են վնասել ՀՀ-Իրան տնտեսական կապերին:

Դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ-ն կարող է դիմել ԱՄՆ-ին՝ պատժամիջոցների հարցում որոշ դեպքերում բացառություններ անելու նպատակով, Վարդան Ոսկանյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ ՀՀ-Իրան հարաբերություններում կա այնպիսի ոլորտ, որի համար ԱՄՆ-ն կգնա բացառությունների»: Փորձագետի բնորոշմամբ՝ իրանցիները ներկայում դեռ Հայաստանը «հասկանալու» խնդիր ունեն, քանի որ մեր երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել. «Ակտիվ բացատրական աշխատանքներ են հարկավոր, որպեսզի նրանց համար պարզ լինի, թե ապագայում ՀՀ-ն ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930