Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նոր սպառազինություն ձեռք կբերի. Դավիթ Տոնոյան

Նոյեմբեր 06,2018 16:06

Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիները դատապարտված են հանցագործության համար: Հայաստանում եւ Արցախում ռազմագերիներ չկան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, ըստ «Ինտերֆաքս» գործակալության, Ադրբեջանն առաջարկել է ռազմագերիների փոխանակման գործընթաց սկսել հայկական կողմերի հետ`բոլորը`բոլորի դիմաց սկզբունքով:

Դավիթ Տոնոյանն ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ կողմերն արագ տեղեկացվում են եւ միջադեպերը հարթելու համար կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Թե քանի՞ նման դեպք է եղել, նախարարը պատասխանեց. «Բազմաթիվ անգամ: Հիմա կոնկրետ թիվ չեմ կարող ասել»: Օպերատիվ կապը հեռախոսակապի միջոցով է իրականացվում: Նախագահներին եւ պաշտպանության նախարարներին ուղիղ զանգ չի լինում: Դա իրականացվում է պատասխանատու անձի միջոցով»:

Aravot.am-ի հարցին`նախագահների վերջին պայմանավորվածությունից հետո սահմանային միջադեպերը նվազե՞լ են, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այո: Դուշանբեի պայմանավորվածությունից հետո սահմանային միջադեպերը նվազել են»:

Նկատեցինք, որ առաջնագծում Ադրբեջանը դարձյալ լայնածավալ աշխատանքներ է կատարում: «Չկան այդ դեպքերը: Երբ այդպիսի աշխատանքներ կատարվում են եւ դրանք ուղղված են դիրքերի բարելավմանը, մենք անմիջապես արձագանքում ենք»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը:

Լրագրողները անդրադարձան նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի տեղի պահպանման եւ հավանական թեկնածուի առաջադրման հարցերին: Դավիթ Տոնոյանը վերահաստատեց իր կարծիքը`ինքը կարծում է, որ Հայաստանն այդ կառույցում մինչեւ 2020 թվականը`իր պաշտոնավարման ավարտի վերջը, պահպանի իր տեղը: Նախարարն ասաց, որ չի ցանկանում հավանականությունների տեսությամբ կարծիքներ հայտնել, քանի որ հնարավոր է լինեն քաղաքական պայմանավորվածություններ, որոնցից ինքը տեղյակ չէ: Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից թեկնածության հարցին, ասաց`ինքն այդ հարցերով չի զբաղվում: Մամուլում գրվեց, որ Հայաստանը հավանական է առաջադրի Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Ես տեղյակ չեմ»,- ասաց Դավիթ Տոնոյանը`հավելելով, որ պաշտոնական պնդումներ այս մասով չի կարող անել:

Նախարարն ասաց նաեւ, որ Հայաստանն առաջիկայում նոր սպառազինություն ձեռք կբերի: Նախարարը մանրամասներ չհայտնեց:

Այլ մանրամասները` շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930