Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը վերաբերում է շատ զգայուն եւ նուրբ խնդիրների». Փոխարտգործնախարարը՝ հայկական մաֆիոզների եւ Գերմանիայի դեսպանի կապի մասին

Նոյեմբեր 06,2018 15:55

Գերմանական մամուլում հրապարակված հետաքննական հոդվածի համաձայն՝ հայկական մաֆիոզ խմբավորումների հետ է կապվում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այսօր ԱԺ-ում փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գերմանիայի դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվել. «Նման հարց չի քննարկվում: Հարցը վերաբերում է շատ զգայուն եւ նուրբ խնդիրների, մասնավորապես, մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին, հեղինակությանը: Ավելին ասել չեմ կարող, սպասենք արդյունքների: Դրանք պնդումներ են մամուլում, եւ չեմ կարծում, որ մենք պետք է որեւէ հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930