Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել»

Նոյեմբեր 06,2018 15:52

Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարություններից հետո գոնե պիտի սթափվել։

Դնում եմ մի կողմ, որ մեր հասարակության մեջ վերջին ամիսներին բույն դրած Արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկման արշավը երկարացրել է Ադրբեջանի նախագահի լեզուն։

Անտեսում եմ Սերժ Սարգսյանից մշտապես կաշկանդվող, իսկ այսօր նրա հետեւից վայրահաչող Ալիեւի հանդգնությունը։

Բայց, պարոնայք իշխանավորներ, դադարեցրեք ձեր անհարկի պացիֆիստական զեղումները, հերիք հրճվեք գերտերությունների ժամանակավոր շահերով պայմանավորված ու Դուշանբեի վերելակում ֆորմալացված լարվածության հարաբերական թուլացմամբ։

Արդեն պարզ է, որ ձեզ պարզապես արտահերթ ընտրությունները անցկացնելիս ժամանակ են տվել ու կոմֆորտ պայմաններ ստեղծել։

Մտածեք, ի՞նչ եք անելու հետո, երբ ստանաք ձայների մեծամասնությունը։ Ինչպե՞ս եք շարունակելու բանակցությունները, ո՞նց եք վերականգնելու երկրի քաղաքական դիմադրողականությունը։

Ալիեւը չի ուզում խաղաղություն, այդ խաղաղությունը իրեն պետք է պարտադրել։

 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախյան ազատամարտի հերոս է այն մարդը, ով պատերազմի տարիներին մնացել և ապրել է իր երկրում, չնայած այն բանին, որ փախչելու տեղեր միշտ էլ կային։ Հերոսներ են պատերազմ մեկնած անչափահասները, զոհվածներն ու խեղվածները, ռումբերից քանդված տան փոխարեն տնակներում ապրողները, առնետներով լի նկուղներում իրենց սոված երեխաներին մեծացրած սոված մայրիկները, ռումբերի պայթյուններից չվախեցած երեխաները, նրանց սոված, բայց իրենց սուղ ուտելիքով թոռներին ամեն կերպ կերակրել ցանկացող տատիկներն ու պապիկները, պատերազմի ժամանակ չփակված դպրոցների անձնակազմները, մարդասիրական օգնությունը արդար բաժանող և չգողացողները և շատ-շատերը, որոնց մասին այդպես էլ չենք իմանա։ Ամեն մեկը հերոս էր իր տեղում, իր ուժերի չափ։ Հերոսությունը դրոշակ չէ, որ վերցնես ու թափահարես մարդկանց աչքի առաջ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930