Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ». Կարեն Նազարյան

Նոյեմբեր 06,2018 15:16

ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ գագաթաժողովն է տեղի ունենալու, քննարկվելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը, որովհետեւ այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին: Կարեն Նազարյանը պատասխանեց. «ՀԱՊԿ քարտուղարությունը տարածել է հայտարարություն պարոն Խաչատուրովի հետկանչի եւ նրա ժամանակավոր փոխարինման մասին: ՀԱՊԿ խորհրդի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը գիտեք, որ քննարկվում է արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջարկությամբ եւ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ, դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ամսի 8-ի քննարկումները փակ են, սպասենք, տեսնենք արդյունքները»:

Կարեն Նազարյանը խոսեց նաեւ Ջոն Բոլթոնի հայտարարության մասին՝ Իրանի հանդեպ պատժամիջոցների եւ տարածաշրջանի երկրներից ակնկալվող համարժեք արձագանքի մասին: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մտահոգություն կա, որ Հայաստանը կկղզիանա, Իրանը մեզ համար եւ տարածաշրջանի համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: Կարեն Նազարյանը պատասխանեց. «Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է մեզ համար ու ՀՀ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերել համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել է Իրանի եւ համապատասխան գործընկեր պետությունների միջեւ, եւ մեզ համար էական է, որ շարունակվեն ավանդական բարի-դրացիական հարաբերությունները մեր հարեւան երկրների հետ»:

Կարեն Նազարյանն ասաց, որ արտգործնախարարությունը գործընկեր պետությունների հետ թափանցիկ եւ անկաշկանդ քննարկումներ է ունենում ՝ կարեւորելով մի կողմից ՀՀ-Իրան փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ նշանակություն տալով մեր գործընկերային հարաբերություններին մյուս գործընկեր պետությունների հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930