Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողների ուսման վարձը մաս-մաս վճարելուն դրական եզրակացություն է տրվել

Նոյեմբեր 06,2018 15:07

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստին անդրադարձ եղավ վճարովի համակարգում սովորող ուսանողների խնդրին եւ վարձը մաս-մաս վճարելուն:

ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ բուհերի ռեկտորների հետ հարցը քննարկվել է: Նաեւ ասաց, որ եթե ուսանողները դիմել են իրենց, իրենք էլ բուհերին, բուհերն ընդառաջել են ուսման վարձը ամսական կտրվածքով վճարելու համար: Ինչ վերաբերվում է օրենքի նախագծում այդ նորմը ներմուծելուն, փոխնախարարն ասում է, որ որեւէ խնդիր չեն տեսնում, ուղղակի բուհերը որոշակի դժվարություններ կունենան հաշվապահության մասով:

Հանձնաժողովի նիստում հնչած կարծիքներում այն տեսակետն էր շեշտադրվում, որ վարձավճարի պատճառով ուսանողները չեն կարողանում գնալ բուհեր, մինչդեռ համապատասխան նախագծով լայն հնարավորություն է տրվում:

Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն, որ նախագիծը եկող քառօրյայում դրվի ԱԺ օրակարգ: Եթե փոփոխությունն անցնի, ուսանողները հնարավորություն կունենան ուսման վարձը վճարել տարվա ընթացքում՝ մաս առ մաս:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930