Այսօր տեղի ունեցավ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը:
«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ազգագրագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը:
ՀՀ վարչապետի 1 հոկտեմբերի 2018 թվականի N 1296- Ա որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը:
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը տե՛ս Մատենադարանի կայքէջում՝ «Մեր մասին» բաժնում
Մամուլի հաղորդագրություն