Aravot.am-ի հարցին, թե հարցազրույցներից մեկում ասել էիք, որ զարմացել եք, երբ ծանոթացել եք քաղաքային նախորդ իշխանությունների թողած փաստաթղթերին, քանի որ դրանցում նկատել եք «իրարամերժ թույլտվություններ, տարօրինակ բաներ», կթվարկե՞ք մի քանի արտառոց դեպքերի մասին, որոնք հանրությանը հասանելի չեն եղել, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չպատասխանեց՝ նշելով, որ ժամանակը չի բավականացնի այդ մասին խոսելու համար:
Մեր հարցին, թե կա կոնկրետ դեպք, որից շատ եք զարմացել, պարոն Մեսչյանն ասաց, որ ուզում է գտնել, տեսնել այն պաշտոնյային, որը Կիեւյան կամրջի աջակողմյան հատվածում «մի խայտառակ կառույցի» թույլտվություն է տվել. «Ես չգիտեմ՝ ինչ հնարավորություններ, ինչ կապեր է ունեցել կառուցապատողը կամ իր հետեւին ինչ բանակ է ունեցել՝ տանկերով, բանով, որ կարողացել է համոզել բավականին լուրջ մարդկանց, գերատեսչությանը, որ այդ կառույցը կատարի: Եվ դրա պես շատ-շատ կա»:
Պարոն Մեսչյանն ասաց, որ հույս ունի՝ կգա բուլդոզերների ժամանակը, որ կկարողանան քանդել այդպիսի կառույցները, սակայն ներկայումս դա անհնար գործընթաց է:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ